Ապագայում «Բարսելոնան» կհայտարարի գլխավոր մարզիչ Չավիի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Երիտասարդ մասնագետի նոր պայմանագիրը կգործի մինչև 2025 թվականի կեսերը։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Չավիի նոր պայմանագիրը լիովին համաձայնեցված է։
Չավին և Դեկուն պետք է նստեն սեղանի շուրջ և կնքեն պայմանագիրը։ Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 16-ին, սեփական հարկի տակ «Բետիսի» հետ։