Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ առաջնության սպորտային տնօրեն Միքայել Էմենալոն հայտնել է, որ սաուդյան ակումբները չեն հրաժարվի «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին գնելու փորձերից։
«Առաջին հերթին Մոհամեդ Սալահը մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ես արդեն ասել եմ, որ մենք ողջունում ենք բոլորին, ովքեր ցանկանում են տեղափոխվել այստեղ, այդ թվում՝ Սալահին: Բայց մենք պետք է բիզնես վարենք պրոֆեսիոնալ և հարգալից ձևով։
Եթե տրանսֆերը չկայացավ, ապա դա այն պատճառով չէ, որ մենք այլևս չենք սիրում խաղացողին կամ այն պատճառով, որ խնդիրներ կան «Լիվերպուլի» հետ: Բայց քանի որ բանակցային գործընթացում ներգրավված կողմերը որոշ բաների շուրջ համաձայնության չեն եկել։
Այնուամենայնիվ, ոչ ոք չի զայրանում։ Մենք առաջ ենք շարժվում: Ոչ ոք ոչ մի դռներ չի փակում, և եթե լավ հնարավորություն լինի Մոհամեդ Սալահին այստեղ բերելու համար, մենք ուրախ կլինենք»,- ասել է Էմենալոն Sky Sports-ին։