«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է իր որակազրկման երկարաձգումը և 100 հազար ֆունտ ստերլինգ տուգանքը՝ Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (1:2) մրցավարին վիրավորելու համար։
«Ես հստակ ասում եմ, որ լիովին ընդունում եմ մրցավարական հանձնաժողովի որոշումը։ Սա իմ առաջին կարմիր քարտն է լիվերպուլյան կարիերայում։ Ես թույլ եմ տալիս, որ հիասթափությունը տիրի ինձ լարված և թեժ պահին: Խաղից հետո ես ներողություն խնդրեցի պաշտոնյաներից։ Ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում»,- սոցցանցերից մեկում գրել է պաշտպանը։
Նշենք, որ Վան Դեյկը որակազրկման պատճառով չի մասնակցի «Վուլվերհեմփթոնի» դեմ առաջիկա հանդիպմանը։