Դավիդ Լոպեսը կարող է կարիերան շարունակել մադրիդյան թիմում

«Ժիրոնայի» կենտրոնական պաշտպան Դավիդ Լոպեսը կարող է տեղափոխվել իսպանական այլ ակումբ։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։

Նշենք, որ 33-ամյա պաշտպանը «Ժիրոնայում» հանդես է գալիս նախորդ տարվա հուլիսից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի վերջին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է երկու միլիոն եվրո։