Բրահիմ Դիաս. «Մեր թիմը շատ լավ է մեկնարկել առաջնությունը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը պատմել է, թե ինչ է մտածում Իսպանիայի առաջնությունում թիմի մեկնարկի մասին։

«Ես տեսնում եմ, որ թիմը լավ է աշխատում և ավելին է ցանկանում: Շատ լավ մեկնարկ էր, նույնիսկ այն դեպքում, երբ առաջին խաղում մենք խաղացինք «Սանտյագո Բեռնաբեուում» վերադարձով: Մենք բոլորս նպաստում ենք: Մենք թիմ ենք, և դրանում շատ տաղանդներ կան»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Այս ամառ Դիասը վերադարձավ Մադրիդի «Ռեալ»՝ կնքելով պայմանագիր մինչև 2027 թվականը։