Իսպանացի դատախազները բողոք են ներկայացրել Ազգային դատարան՝ ընդդեմ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսի, ով համբուրել է ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջենիֆեր Հերմոսոյին, հայտնում է AS-ը։
Սեպտեմբերի 6-ին հաղորդվել էր, որ ֆուտբոլիստը Ռուբիալեսի դեմ բողոք է ներկայացրել դատախազություն՝ կապված համբույրի հետ։
Աղբյուրի համաձայն, դատախազների կողմից ներկայացված բողոքում նշվում է Ռուբիալեսի և նրա շրջապատի կողմից անընդհատ և կրկնվող ճնշումը Հերմոսոյի վրա՝ նրա կամքին հակառակ կատարված արարքը հաստատելու համար: Հաղորդվում է նաև, որ աղջկա նկատմամբ ոտնձգություններ են կատարվել։