«Չելսիում» կարծում են, որ հաճախակի մարզումները խանգարում են Միխայիլ Մուդրիկին

Լոնդոնի «Չելսիում» կարծում են, որ հաճախակի մարզումները խանգարում են ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկին դառնալ «արիստոկրատներ» հիմնական կազմի ֆուտբոլիստ, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մուդրիկը մարզվում է մարզասրահում կանոնավոր մարզումներից առաջ և հետո։ Նա գերազանց է ընդհանուր պարապմունքներում։ Միաժամանակ նա միշտ ժամանակ է գտնում լրացուցիչ աշխատանքի համար։ Ֆուտբոլիստները նկատում են, որ նա նպատակասլաց է։ Նա ցանկանում է ավելի լավը լինել:

«Չելսին» ֆուտբոլիստին խորհուրդ է տվել նվազեցնել հաճախականությունն ու ծանրաբեռնվածությունը մարզասրահում մարզումների ժամանակ, քանի որ մտավախություն ունի, որ Մուդրիկը չափից դուրս շատ է անում վարժությունները։

Նշենք, որ ակումբում մտավախություն ունեն, որ ուկրաինացին ավելի շատ ժամանակ է հատկացնում վիդեոխաղերին, քան մյուս ֆուտբոլիստների մեծ մասը։