Մամուկա Ջուգելի․ «Երբ Խվիչան պատրաստ կլինի խաղալ «Ռեալում» կամ «Բարսելոնայում», մենք կքննարկենք»

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուգելին պատմել է իր ֆուտբոլիստի հետագա ծրագրերի մասին։

«Նորից կասեմ: Մենք չենք դիտարկում «Նապոլիից» հեռանալու հնարավորությունը: Երբ Խվիչան պատրաստ կլինի խաղալ «Ռեալում» կամ «Բարսելոնայում», մենք կգնահատենք նման հեռանկարը:

Այժմ թիմում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Օսիմհենը, Դի Լորենցոն, Զելինսկին։ Սա ուժեղ թիմ է, ուստի մենք չենք մտածում «Նապոլիից» հեռանալու մասին:

Այստեղ մենք մեզ զգում ենք ինչպես տանը: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես և Խվիչին երբեք չենք խոսել թիմը փոխելու ցանկության մասին, նման իրավիճակ երբեք չի ստեղծվել։

Պայմանագրի երկարաձգման մասին խոսակցություններ չկան։ «Մենք գոհ ենք մեր պայմանագրից, իսկ Կվարայի նպատակը չեմպիոնական տիտղոսը պաշտպանելն ու Չեմպիոնների Լիգայում հեռուն գնալն է»,- Ջուգելիի խոսքերն է մեջբերում CalcioNapoli24-ը։

2022/23 մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 85 մլն եվրո։