Լյուկա և Թեո Էրնանդես եղբայրները կարող են կարիերան շարունակել «Ռեալում»։ Ըստ Le10sport.com-ի այս երկու ֆուտբոլիստներով հետաքրքրված է մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։ Իտալացի մասնագետը արդեն կապնվել է Լյուկայի հետ և տեղեկացրել նրան, որ ցանկանում է տեսնել իրեն Մադրիդում։
24-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Բավարիայում», որը Լյուկային գնել է «Ատլետիկոյից» 80 մլն․ եվրոյի դիմաց։
Միևնույն ժամանակ, Le10sport.com-ը նշում է, որ մյունխենցիներն ամենայն հավանականությամբ չեն դիտարկի իրենց պաշտպանի վերաբերյալ առաջարկը։
Տեղեկություն կար դեռ ապրիլին, որ մարզիչը ցանկանում է «Ռեալ» հրավիրել նաև Թեո Էրնանդեսին, ով հանդես է գալիս «Միլանում»։
Հետաքրքրական է, որ 22-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբ տեղափոխվեց հենց «Ռեալից», իսկ տրանսֆերը գնահատվեց 20 մլն․ եվրո։
Մադրիդցիների գլխավոր մարզչի՝ Թեոյին վերադարձնելու ցանկությունը պայմանավորված է նաև նրանով, որ ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանությունը: