Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ասել է, որ չի պատրաստվում հանգիստ տալ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով հրավիրվել է հավաքական։
«Ես տեսնում եմ, որ Մեսսին լավ է: Նա պատրաստ է խաղալ, մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է: Եթե խնդիրներ չլինեն, նա կխաղա այնքան, որքան կարող է: Նրա ներկայությունը խաղադաշտում կարևոր է մեզ համար։ Իմաստ չկա չխաղացնել նրան, եթե խնդիրներ չլինեն»,- ասուլիսում ասաց Սկալոնին։
Արգենտինան սեպտեմբերի 12-ին կմրցի Բոլիվիայի դեմ։