Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն չի կարողացել ավարտել Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Իռլանդիայի դեմ հանդիպումը (2:0): Ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 26-րդ րոպեին։
Բժիշկները Ժիրուի կոճի վնասվածք են ախտորոշել։ Բժիշկները փորձել են սառեցնել նրա ոտքը, Ժիրուն նույնիսկ խաղադաշտ է վերադարձել, բայց, այնուամենայնիվ, փոխարինում է խնդրել։
Այժմ Օլիվյե Ժիրուն ռիսկի է դիմում բաց թողնել «Ինտերի» հետ Ա Սերիայի հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 16-ին։