Դանիլո Պերեյրան կարող է փոխել ակումբային գրանցումը

ՊՍԺ-ի կիսապաշտպան Դանիլո Պերեյրան մոտ ժամանակներս կարող է հեռանալ իր թիմից։

Ինչպես հաղորդում է Fanatik-ը՝ պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆեներբախչեն», որը պատրաստ է վարձակալել ֆուտբոլիստին՝ գնելու հետագա տարբերակով։

Թուրքիայում այս պահին տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, ուստի ֆուտբոլիստի տեղափոխությունը նոր թիմ դեռ հնարավոր է։