«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին պատմել է, թե ինչպես է հանդիպել հարձակվող Դիեգո Կոստային, երբ նա ավարտեց իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ 2014 թվականի ամռանը Մադրիդի «Ատլետիկոյից»։
«Երբ առաջին անգամ տեսա Դիեգո Կոստային, նա սեղմեց ձեռքս, սեղմեց ատամները և հետո ասաց.
«Ես գնում եմ պատերազմ, դու կգաս ինձ հետ»։ Դա անմիջապես այն բանից հետո, երբ Օսկարը ծանոթացրեց ինձ՝ Հարի Կեհիլին, Նեմանյա Մատիչին և Բրանիսլավ Իվանովիչին»,- Թերիի խոսքերն է մեջբերում Football Tweet-ը։
Հիշեցնենք, որ «Չելսիում» երեք տարվա ընթացքում Կոստան թիմի հետ երկու անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան՝ հաղթական մրցաշրջաններից յուրաքանչյուրում խփելով 20 գոլ առաջնությունում։