«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը քննադատել է հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի աշխատանքը «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Ես դեռ չեմ հասկանում, թե որն է Էրիկ տեն Հագի ռազմավարությունը։ Ամեն արտագնա խաղում մենք նույն բանն ենք տեսնում։ «Մանչեսթեր Յունայթեդը» չափազանց զգույշ է գործում։ Նրանց պակասում է սրությունը հարձակման ժամանակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս տիտղոսի հավակնորդ չէ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի չորս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում միայն 11-րդն է։