«Էվերթոնի» հարձակվողը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Էվերթոնի» հարձակվող Դեմարայ Գրեյը կմիանա «Ալ Իթիֆակին», հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբները համաձայնության են եկել 27-ամյա ճամայկացու տրանսֆերի շուրջ 10 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստը չորս տարվա պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը։ Նա արդեն բուժզննում է անցել։

Գրեյը «Էվերթոնում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նա թիմի կազմում անցկացրել է 72 հանդիպում, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։