«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը պատմել է, թե ինչ է մտածում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի մասին։
«Մենք լավ մրցաշրջան անցկացրինք, դա օգտակար փորձ էր, ուստի Էրիկ տեն Հագը, թերևս, կարելի է համարել իմ կարիերայի ամենակարևոր մարդկանցից մեկը։ Կարծում եմ՝ մենք նման ենք նրանով, որ երկուսս էլ տարված ենք հաղթանակներով»,- Ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ամրաբատին վարձակալել է «Ֆիորենտինայից»՝ գնելու հնարավորությամբ։