Goal-ը ներկայացրել է 2023 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշը։
Ըստ կայքի՝ մրցանակի գլխավոր ֆավորիտը «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է։ Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է, իսկ երրորդը՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն։
Ստորև ներկայացնում ենք հավակնորդների թարմացված վարկանիշը․
1. Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի);
2. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի);
3. Կիլիան Մբապպե (ՊՍԺ);
4. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ);
5. Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի, նախկինում՝ 7-րդ);
6. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի);
7. Իլկայ Գյունդողան (Բարսելոնա);
8. Վիկտոր Օսիմհեն (Նապոլի);
9. Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի);
10. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա);
11. Բերնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի);
12. Կարիմ Բենզեմա (Ալ-Իթթիհադ);
13. Խվիչա Կվարացխելյա (Նապոլի);
14. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ);
15. Լաուտարո Մարտինես (Ինտեր);
16. Ջոն Սթոունզ (Մանչեսթեր Սիթի);
17. Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ);
18. Բուկայո Սակա (Արսենալ);
19. Ջեկ Գրիլիշ (Մանչեսթեր Սիթի);
20. Կազեմիրո (Մանչեսթեր Յունայթեդ)։
Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։