Իլկայ Գյունդողանը բացատրել է, թե ինչու է որոշել «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը բացատրել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու իր պատճառները։

««Մանչեսթեր Սիթիում» բավականին երկար տարիներ անցկացրեցի։ Ի վերջո, դա կատարյալ ավարտ էր, ավելի լավ ժամանակ չէր կարող լինել։ Մանկուց երազել եմ նաև «Բարսելոնայում» խաղալու մասին»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Հիշեցնենք, որ 32-ամյա գերմանացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նա «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից։