Կեպա Արիսաբալագա․ «Երբ քեզ զանգում են «Ռեալից», դու չես մտածում ուրիշ ակումբների մասին»

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ով վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», բացատրել է մադրիդյան ակումբ տեղափոխվելու իր որոշումը։

«Ինձ զանգահարեց Թոմաս Տուխելը, ես մոտ էի «Բավարիա» տեղափոխվելուն։ Երբ քեզ զանգում են «Ռեալից», դու չես մտածում ուրիշ ակումբների մասին»,- Կեպայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» 28-ամյա իսպանացու հետ պայմանագիր է կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։