Իսպանացի հայտնի մասնագետ Խուլեն Լոպետեգին, ով վերջերս է հեռացել անգլիական «Վուլվերհեմփթոնից», աշխատանքի տարբերակ ունի Լա Լիգայում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ մենթորի ծառայություններով հետաքրքրված է «Վիլյառեալը», որը նախօրեին աշխատանքից ազատել է Կիկե Սետյենին։ Նախատեսվում են բանակցություններ կողմերի միջեւ։
Իսպանիայի առաջնությունում Լոպետեգին հայտնի է Մադրիդի «Ռեալում», «Սևիլիայում» և «Ռայո Վալեկանոյում» իր աշխատանքով։ Բացի այդ, նա գլխավորել է երկրի ազգային հավաքականը։