«Մանչեսթեր Յունայթեդի» արժեթղթերն ընկել են մինչև 21%-ով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքը այն բանից հետո, երբ ակումբի սեփականատեր Գլեյզեր ընտանիքը հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել թիմը, հայտնում է Bloomberg-ը։

Աղբյուրի համաձայն՝  Պրեմիեր Լիգայի թիմի արժեթղթերն ընկել են մինչև 21%-ով, ինչը առավելագույնն է վերջին 11 տարվա ընթացքում որպես հանրային ընկերություն: Այսպիսով, նրա շուկայական կապիտալիզացիան նվազել է մոտավորապես 700 մլն դոլարով (650,848 մլն եվրո):

Հոդվածում նշվում է նաև, որ Գլեյզերսը կարող է փորձել վաճառել ակումբը 2025 թվականին, երբ բարելավված պայմանները կգրավեն ավելի շատ հայտատուների։

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին աճուրդի տվյալներով գնահատվում է 3,9 միլիարդ եվրո (3,6 միլիարդ եվրո):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 75 միավոր։