Մանուել Լոկատելլի․ «Իմ մեղքն է, որ ազգային հավաքականի վերջին խաղերին չխաղացի»

«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելլին խոսել է «Սկուադրի Աձուրիի» նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ հարաբերությունների մասին։

«Նրան պետք է շնորհակալություն հայտնել Եվրո-2020-ում հաղթանակի համար, բայց հիմա մենք պետք է նայենք ապագային: Եթե խոսենք այն մասին, թե ինչու ես վերջին հանդիպումներում չխաղացի ազգային հավաքականում, կարծում եմ, որ դա իմ մեղքն է: Ես խոսել եմ Մանչինիի հետ, բայց նա ուներ որոշ գաղափարներ, իսկ ես՝ ուրիշներ գաղափարներ։

Հիշեցնենք, որ օգոստոսին Մանչինին լքել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, որից հետո գլխավորել է Սաուդյան Արաբիայի հավաքականը։ Մասնագետը գլխավորել է «Սկուադրա Աձուրան» 2018 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոսը և հաղթել Եվրո-2020-ը։