Մաուրո Իկարդին գնել է աշխարհի ամենաթանկ մեքենան

«Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդին գնել է աշխարհի ամենաթանկ մեքենան:

30-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը գնել է Rolls Royce Boat Tail մակնիշի ավտոմեքենա, որից միայն երեք հատ է, հայտնում է L’Equipe-ը: ԶԼՄ-ների տվյալներով՝ մեքենան Իկարդիին արժեցել է 26 մլն եվրո։

Boat Tail-ն այժմ համարվում է աշխարհի ամենաթանկ նոր ավտոմեքենան: Հատուկ այս մոդելի համար պատրաստվել է 1813 դետալ։ Մոդելներից մեկը վաճառվել է մի արդյունաբերողի, ով իր հարստությունը վաստակել է մարգարիտի արդյունաբերության մեջ, իսկ մյուսը, ըստ լուրերի, գնել են Ջեյ Զին և Բիյոնսեն: