Ջեյդոն Սանչոն չի ուզում հեռանալ անգլիական թիմից

Վինգեր Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Արսենալի» դեմ Պրեմիեր Լիգայի վերջին հանդիպման հայտացուցակում չի եղել։ Էրիկ տեն Հագը լրագրողներին հայտնել է, որ ֆուտբոլիստը լավ չի մարզվում։ Դրանից հետո Սանչոն սոցցանցերում էմոցիոնալ հրապարակում է արել, որում գրել է, որ իրեն քավության նոխազ են սարքել։ Տեղեկություն կար Սանչոյի համար հնարավոր պատժի մասին։

Միաժամանակ գերմանական Sky Sport-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումը ներառված չէ 23-ամյա Սանչոյի ծրագրերում։ Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել է «Արսենալին»։