«Վիլյառեալը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին

«Վիլյառեալը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին։ Այս մասին «Yellow Submarina»-ն հայտնել է իր պաշտոնական կայքում։

Իսպանացի մասնագետի հեռացման պատճառ են դարձել մրցաշրջանի սկզբում գրանցված անբավարար արդյունքները։ Իսպանական Լա Լիգայի մեկնարկային չորս տուրերում «Վիլյառեալը» վաստակեց ընդամենը երեք միավոր և կրեց երեք պարտություն։ Առաջնության մրցաշարային աղյուսակում թիմն այս պահին զբաղեցնում է տասնհինգերորդ տեղը։

Հիշեցնենք, որ Սետյենը գլխավորեց «Վիլյառեալը» նախորդ մրցաշրջանում, երբ փոխարինեց «Ասթոն Վիլա» մեկնած Ունայ Էմերիին։ Կիկեն նախկինում մարզել է կատալոնական «Բարսելոնան» 2019/20 մրցաշրջանում։