Անսու Ֆաթին նշել է, թե ինչու է հեռացել «Բարսելոնայից»

«Բրայթոնի» հարձակվող Անսու Ֆաթին պատմել է, թե ինչու է որոշել միանալ Ռոբերտո դե Ձերբիի թիմին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստը մեկ տարի վարձավճարով «Բրայթոն» է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից»։

«Ինչո՞ւ հեռացա «Բարսելոնայից». Նախ խոսեցի դե Ձերբիի հետ։ Նա ասաց, որ լիովին վստահում է ինձ։ Սա ինձ համար շատ կարևոր էր, ինչի պատճառով էլ որոշեցի ընտրել «Բրայթոնը»։

Մարզչի խոսքերն ինձ համոզեցին։ Ինձ դուր եկավ, թե ինչպես է նա ինձ տեսնում խաղադաշտում»,- Ֆատիի խոսքերն է մեջբերում «Բրայթոնի» պաշտոնական կայքը։