Մարտին Սուբիմենդին մոտ է Անգլիա տեղափոխվելուն

Իսպանացի հենակետային կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, ում իրավունքները պատկանում է «Ռեալ Սոսյեդադին», կարող է տեղափոխվել Անգլիա։

Todofichajes-ի տեղեկություններով՝ 24-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ «Արսենալը» պլանավորում է գործարք կնքել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։

ԱՊԼ-ի փոխչեմպիոնը Սուբմենդիի գնման համար կհատկացնի մոտ 60 մլն եվրո։ Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 40 մլն։ Մարտինի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է չորս հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։