Պիրս Մորգանն արձագանքել է Ջեյդոն Սանչոյի և Էրիկ տեն Հագի կոնֆլիկտին։
Հիշեցնենք, որ Սանչոն չի ընդգրկվել ՄՅՈւ-ի հայտացուցակում՝ «Արսենալի» հետ հանդիպման համար։ Տեն Հագն իր որոշումը բացատրել է նրանով, որ կիսապաշտպանը չի տպավորել իրեն մարզման ժամանակ։ Ավելի ուշ Սանչոն պատասխանեց. «Ես երկար ժամանակ քավության նոխազ էի, անարդարացիորեն: Ես մարզվում էի, մի հավատացեք այն ամենին, ինչ կարդում եք, այլ պատճառներ կային, վստահ եմ»:
«Բարև Ջեյդոն, արի իմ շոուին, և ես քեզ Տեն Հագի հետ մղձավանջից կհանեմ քեզ»,- գրել է հեռուստահաղորդավարը։