«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման երկրպագուն ձերբակալվել է Ռոյ Քինի վրա հարձակվելու համար

«Արսենալ» – ՄՅՈւ հանդիպման երկրպագուն ձերբակալվել է Ռոյ Քինի վրա հարձակվելու համար։

Ռոյ Քինն ու Մայկա Ռիչարդսը անցած կիրակի «Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը (3:1) ներկա են եղել փորձագետների կարգավիճակով։ Խաղից հետո երկրպագուներից մեկը կռվի է բռնվել նրանց հետ և հարվածել Քինի գլխին, ինչից հետո Ռիչարդսը փորձել է դադարեցնել ծեծկռտուքը։

Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ հարձակված տղամարդը ձերբակալվել է հարձակման կասկածանքով և բերման է ենթարկվել։

Ավելի ուշ «Արսենալը» մեկնաբանել է միջադեպը և հայտարարել հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամության մասին։