«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը հրաժարվել է Սաուդյան Արաբիայի առաջնության բարձր աշխատավարձերից՝ հանուն հարազատ թիմի։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Տեղեկատվության աղբյուրի համաձայն՝ «Սևիլիայում» մրցաշրջանի ընթացքում խաղացողը կկարողանա վաստակել մոտ 1 միլիոն եվրո։ «Ալ-Իթթիհադն» իր հերթին օգոստոսի վերջին իսպանացուն առաջարկել է տարեկան 15 միլիոն եվրո վճարել։
Հիշեցնենք, որ Ռամոսը վերադարձել է հարազատ ակումբ 18 տարի անց: Կողմերը մեկ տարվա պայմանագիր են կնքել։ Պաշտպանը 2005 թվականին «Սևիլիայից» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։