Մադրիդի «Ատլետիկոյի» բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ավարտելու իր տեղափոխությունը երկրի բարձրագույն լիգայի ակումբ՝ «Ալ-Շաբաբ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Թվիթերում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր փաստաթղթերն արդեն ստորագրված են, անցկացվել է բուժզննում, կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կգերազանցի 15 միլիոն եվրոն։
Անցած մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստն իսպանական Լա-Լիգայում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում խփել է յոթ գոլ և դարձել երեք գոլի հեղինակ։