Այսօր՝ սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը մեդիայի ներկայացուցիչների համար բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ, իսկ սեպտեմբերի 11-ին մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Խորվաթիայի ընտրանուն:
Նշենք, որ մեր ընտրանին D խմբում 6 միավորով երկրորդն է, առաջատարը Թուրքիան է վաստակած 9 միավորով: Խորվաթիան և Ուելսը ունեն չորս ական միավոր, իսկ Լատվիան դեռևս միավոր չի վաստակել:
Մարզման լուսանկարները՝ ստորև։