«Այաքսի» տեխնիկական տնօրենը անդրադարձել է Էդուարդ Սպերցյանի ձախողված տրանսֆերին

Սվեն Միսլինտատը, ով Ամստերդամի «Այաքսի» տեխնիկական տնօրենն է, խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ձախողված տրանսֆերի մասին։

«Բանն այն է, որ Սպերցյանը խաղում է Ռուսաստանի առաջնությունում։ Նա կարող է մեր ակումբում դառնալ այնպիսի մեկը, ինչպիսին Կևին դե Բրյունեն է։ Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է, նման փողի համար չես կարող գտնել նրա նմաններին»,- Միսլինտատիի խոսքերը մեջբերում է Sport24-ը։

Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը 7 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։