Տոնի Կրոս․ «Ի վերջո, սա որոշում է հօգուտ փողի և դեմ ֆուտբոլի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Եվրոպայից Սաուդյան Արաբիա ֆուտբոլիստների զանգվածային տեղափոխությունների մասին։

«Ասացին, որ այնտեղ հավակնոտ ֆուտբոլ են խաղում, բայց ամեն ինչ փողի շուրջ է պտտվում։ Ի վերջո, սա որոշում է հօգուտ փողի և դեմ ֆուտբոլի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։

Ավելի վաղ Կրոսը «ամոթ» էր անվանել 21-ամյա իսպանացի Գաբրի Վեյգայի տեղափոխությունը «Սելտայից» Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։