Մադրիդի «Ռեալը» կարող է փոխել տրանսֆերային քաղաքականությունը, հայտնում են Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը մտադիր է հրաժարվել ֆրանսիացի Կիլիան Մբապպեի և նորվեգացի Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքելուց։ Մադրիդյան թիմը չի ցանկանում թիմի ապագան կառուցել այս ֆուտբոլիստներից մեկի շուրջ: Նրանք այլևս առաջնահերթություն չեն «սերուցքայինների» համար տրանսֆերային շուկայում։
Հիշեցնենք, որ անցած ամառ «Ռեալը» փորձեց ձեռք բերել Մբապպեին, սակայն 24-ամյա ֆրանսիացին մնաց ՊՍԺ-ում 2023/2024 մրցաշրջանում։