Էդմոն Տապսոբայի ապագայից նոր տեղեկություն կա

Լևերկուզենի «Բայերը» շատ մոտ է կենտրոնական պաշտպան Էդմոն Տապսոբայի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստը համաձայնել է պայմանագիրը երկարաձգել, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը։

Հիշեցնենք, որ 24-ամյա Տապսոբան վերջերս սկսեց իր չորրորդ մրցաշրջանը Լևերկուզենի «Բայերի» կազմում։