«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը կիսվել է ակումբի կազմում իր նորամուտի տպավորություններով։
«Ես շատ ուրախ եմ «Բարսելոնայի» կազմում իմ նորամուտը նշելու համար, ինչպես նաև ուրախ եմ, որ մենք կարողացանք հաղթել: Մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել»,- գրել է պորտուգալացին իր սոցցանցերում։
Հիշեցնենք, որ պորտուգալացին 10 րոպեով խաղադաշտ է մտել «Բարսելոնա» – «Օսասունա» երեկվա հանդիպման ժամանակ, որն ավարտվել է Չավիի թիմի արտագնա հաղթանակով՝ 2:1 հաշվով։