Լիոնել Մեսսի․ «Փառք Աստծո, դեռ կարող եմ շարունակել խաղալ և օգնել թիմին»

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Լոս Անջելեսի» նկատմամբ տարած հաղթանակը։

«Ինտեր Մայամին» հաղթեց 3-1 հաշվով, իսկ Մեսսին երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ։

«Մենք լավ խաղացինք բարդ մարզադաշտում MLS-ի գործող չեմպիոնի դեմ, և այս հաղթանակը մեզ շատ կօգնի ապագայում:

Թիմը ուժեղանում է, և մենք դա ցույց տվեցինք՝ նվաճելով Լիգայի գավաթը, և այժմ մեր նպատակն է փորձել եզրափակել լավագույն ութնյակում։ Սա է առաջընթացի ճանապարհը, երբ մենք շարունակում ենք աճել, և պարզ է, որ այսօրվա նման հաղթանակը հրաշքներ է գործում վստահության համար։

Ես ինձ լավ եմ զգում մարզավիճակի առումով և, փառք Աստծո, դեռ կարող եմ շարունակել խաղալ և օգնել թիմին, և հուսով եմ, որ մենք կարող ենք պահպանել այս ռիթմը»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է AS-ը։