ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արձագանքել է հարձակվող Նեյմարի խոսքերին։ Բրազիլացին հայտնել է, որ ինքն ու Լիոնել Մեսսին իսկական «դժոխք» են ապրել ՊՍԺ-ում։
«Նեյմարի պնդումները, որ ինքը և Մեսսին ՊՍԺ-ում «դժոխքում» են ապրել: Սա անձնական փորձ է, չեմ ուզում մանրամասնել։ Ես կարող եմ ձեզ պատմել իմ փորձի մասին, ես լիովին հիացած եմ, զգում եմ, որ ղեկավարում եմ բավականին յուրահատուկ թիմ, ակումբ, որն ինձ վստահում է 100%-ով»,- գրել է Լուիս Էնրիկեն թվիթերում։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին և Նեյմարը լքեցին ՊՍԺ-ն անցած ամառ։