«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը՝ 3-1 հաշվով։
«Մենք աշխատում ենք, անում ենք այն ամենը, ինչ անում ենք ամեն օր՝ հանուն նման պահերի։ Սա սպորտի ամենաբարձր մակարդակն է, այստեղ ամեն ինչ որոշվում է մանրուքներով։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը կարող էին հաղթել։
Իհարկե, ես շատ ուրախ եմ: «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի թիմ է, լավ պատրաստված։ Նա խնդիրներ է ստեղծում հակառակորդների համար։ Իսկ երբ Պրեմիեր Լիգայում նման գոլ ես բաց թողնում, իրավիճակը դառնում է վտանգավոր», – Արտետայի խոսքերը մեջբերում է Goal-ը։