Ջուզեպպե Մարոտա. «Թիմի նպատակները մնում են անփոփոխ՝ մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում»

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպպե Մարոտան խոսել է այս մրցաշրջանում իր թիմի նպատակի մասին։

««Ինտերը» պետք է անի առավելագույնը։ Թիմի նպատակները մնում են անփոփոխ՝ մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք։ Ես վստահ եմ մեր ուժերի վրա, մենք շատ մրցունակ թիմ ունենք։ Նրան մարզում է հիանալի մարզիչ, և ֆուտբոլիստները արտացոլում են նրա գաղափարները խաղադաշտում»,- Մարոտանի խոսքերը մեջբերում  է DAZN-ը։

Վերջին խաղում «ներաձուրիները» ջախջախիչ հաղթանակ տարան «Ֆիորենտինայի» նկատմամբ՝ 4։0 հաշվով։ Երեք տուրից հետո Սիմոնե Ինձագիի թիմը 9 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։