«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է վնասվածք ստացած կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։
«Դեռ ստույգ տեղեկություն չկա։ Պոգբան անհանգստություն զգաց ազդրի հետևի մասում։ Նրան նշանակել են բուժզննում։ Պոգբան խաղադաշտում անցկացրեց ընդամենը կես ժամ, բայց նույնիսկ այս ընթացքում նա կարողացավ ցույց տալ իր բարձր մակարդակը», – մասնագետի խոսքերը մեջբերում է Football-Italia-ն։
Նախորդ մրցաշրջանում Պոգբան վնասվածքի պատճառով 10 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։