«Լիլը» ակումբային նոր ռեկորդ է սահմանել Լիգա 1-ում

Սեպտեմբերի 3-ին «Լիլն» իր խաղադաշտում հյուրընկալեց «Մոնպելյեին» Լիգա 1-ի չորրորդ տուրի խաղում և հաղթեց 1։0 հաշվով։

«Լիլը» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ ակումբային նոր ռեկորդ է սահմանել Ֆրանսիայի առաջնությունում առանց պարտության տնային անընդմեջ խաղերի քանակով։ «Լիլը» սեփական հարկի տակ չի պարտվել Լիգա 1-ում արդեն 18 հանդիպում։

«Լիլը» 7 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։