«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտնել է, որ իրեն չեն հրավիրել Հայաստանի հավաքական։
«Պետրակովը չի բացատրել իր որոշումը: Իհարկե, որպես ֆուտբոլիստ, ինձ համար հաճելի չէ, բայց ես ամբողջ հոգով իմ թիմի հետ եմ, մենք կաշխատենք»,- Sport24-ի թղթակից Մարսել Արզումանյանի հետ զրույցում նշել է Բայրամյանը։
Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կխաղա Թուրքիայի հետ, իսկ սեպտեմբերի 11-ին կհյուրընկալի Խորվաթիային։