«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի խաղում «Արսենալից» կրած պարտությունը (1:3)։
«Այսպես պարտվելը միշտ էլ դժվար է: Մենք գոլ բաց թողեցինք խաղի վերջում, երբ փորձեցինք ոչ-ոքի խաղալ: «Արսենալը» լավ թիմ է, նրանք բազմաթիվ խնդիրներ ստեղծեցին:
Երկու թիմերի համար էլ հավասար խաղ էր, բայց ի վերջո նրանք վաստակեցին միավորները։ Ես հիասթափված եմ արդյունքից, բայց եթե շարունակենք նույն ոգով, արդյունքի կհասնենք»,- Ֆերնանդեշայի խոսքերն է մեջբերում VVS-ը։
«Արսենալը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է (10 միավոր), «Մանչեսթեր Յունայթեդը» 11-րդն է (6 միավոր):