«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է կիսապաշտպան Կայ Հավերցի ադապտացիայի մասին հարցին։
«Հավերցին ասացի, որ սկզբում ամեն ինչ դժվար է լինելու։ Երբ հանդիպեցի կնոջս, սկզբում դժվար էր նրա սիրտը գրավել։ Դժվար էր, ես պետք է փորձեի նրան հաղորդագրություն ուղարկել։
«Եվ վերջում նա ասաց. «Այո, մենք կարող ենք միասին լինել»։ Հրաշալի է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
24-ամյա գերմանացին «Արսենալ» է տեղափոխվել «Չելսիից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հավերցն «Արսենալի» կազմում անցկացրել է 5 խաղ՝ առանց գոլի։