«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դժգոհ է մնացել Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում մրցավարների գործողություններից։
«Դա խաղից դուրս իրավիճակ չէր: Նրանք սխալ անկյուն են ցույց տվել։ Պետք է ընդունենք մրցավարի որոշումը։ Ես դա չեմ համարում խաղից դուրս: Մրցավարները շատ սխալներ թույլ տվեցին»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն 88-րդ րոպեին հաշիվը դարձրեց՝ 2-1, սակայն VAR-ը դիտելուց գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով։