Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը ամառային տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Մադրիդի «Ատլետիկոյից» տեղափոխվեց «Բարսելոնա»։
Ժոաու Ֆելիշը որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ ներկայացնելու ժամանակ չի կարողացել զսպել արցունքները։
Ավելի վաղ պորտուգալացին ասել էր, որ միշտ երազել է խաղալ «Բարսելոնայի» կազմում։
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը 23-ամյա պորտուգալացուն վարձակալել է մադրիդյան մինչև մրցաշրջանի ավարտը։