Մաուրիսիո Պոչետինո. «Դուք կարող եք հասկանալ «Չելսիի» երկրպագուներին, ովքեր սովոր են անցյալի արդյունքներին»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած տնային պարտությունից հետո (0:1) մեկնաբանել է տրիբունաների սուլիչը թիմի ֆուտբոլիստների հասցեին։

«Կարելի է հասկանալ մարդկանց, ովքեր սովոր են անցյալի արդյունքներին։ Նրանք ցանկանում են տեսնել թիմի հաղթանակը և լավ ֆուտբոլ դիտել։ Մենք փայլուն չենք խաղում, բայց կարծում եմ, որ ելույթը վատը չէր։ Երկրպագուները ցանկանում են տեսնել մեր հաղթանակը։ Մենք պետք է նրանց ուրախանալու հնարավորություն տանք։ Ես հասկանում եմ, որ սա «Չելսին» է։ Այստեղ պետք է հաղթել յուրաքանչյուր խաղում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պոչետինոն։

Անցած մրցաշրջանում «Չելսին» զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում: