Կեյլոր Նավասը կարող է հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է հեռանալ թիմից մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Փարիզցիները դեռ ակնկալում են բաժանվել ֆուտբոլիստից, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Ակումբը սպասում է Թուրքիայի կամ Սաուդյան Արաբիայի թիմերի առաջարկներին։ Այս երկրներում տրանսֆերային պատուհանը դեռ բաց է։

Նախորդ մրցաշրջանը Նավասը անցկացրել է «Նոթինգհեմ Ֆորեստում»՝ Պրեմիեր Լիգայում անցկացնելով 17 հանդիպում, բաց է թողել 32 գոլ։ 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 5 միլիոն եվրո։